Աստղերու հավատքով








ԺԱՆՐ
պոետիկ ներկայացում
ՏԵՒՈՂՈՒԹՅՈՒՆ
60 րոպե
ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ
12+
Պոետի ներաշխարհը՝ զգայուն, տրոփող, շշուկներով ու ստվերներով լի... Ու լի երազանքներով, որոնք սպասում են...
Սպասում են...
Սպասում են լարված, ցավագին...
Համակ սպասում է…
Այդ աշխարհը բացում է իր դռները մեր առաջ, և այն լի է ապրումներով, կարոտով, հավատքով, հուշերով՝ պատերազմի, սիրո, մոր խրատների, հայրենիքի...
Ամեն հուշ իր վառ գույն-հետքն է թողնում պոետի հոգում՝ ծովի կապույտը, արյան կարմիրը, գրչի թանաքագույնը, խալու թելերի գույնզգույնը...
Բայց այդ ողջ ներկապնակը հիմա խտացել է ու դարձել համատարած սպասում...
Երազանքի սպասում...
Ներկայացումը առիթ է լսելու արևմտահայերեն խոսքի երաժշտությունը:
Բեմադրությունը` Նարինե Գրիգորյանի
Բեմանկարչությունը` Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանի




